Լաբորատորիա և անվտանգություն

Որակ և անվտանգություն մեր բոլոր մոդելներում

Մենք հոգ ենք տանում Ձեր փոքրիկի մասին

Անվտանգության և Որակի ստուգման լաբորատորիան ստեղծվել է մեր ընկերության ներսում, որպեսզի մենք տեղում թեստավորենք մեր ապրանքատեսականին ըստ պահանջվող ստանդարտների, որ կարողանանք ոչ միայն երաշխավորել շուկային անհրաժեշտ բարձր որակը, այլ նաև գերազանցել այն:

Օրինակ, հաշվի առնելով մոդուլյար սիստեմի սայլակների պահանջվող Եվրոպական համապատասխանության պահանջը՝ 72,000 շրջան անցուղու վրա, մենք ապահովում ենք 500,000, և բռնակի վրաուժ գործադրելու քանակը՝ 10,000 անգամի փոխարեն 30,000:

Այս տիպի հատուկ վերաբերմունքն ու կատարելության ձգտումը վերաբերում է ոչ միայն սայլակներին, այլ մեր ողջ առաջարկվող տեսականուն:

Ապահով և անվտանգ տեսականի առաջարկելը մեր ընկերության գերխնդիրներից մեկն է:

Մենք ճամփորդում ենք անվտանգ

Մենք գիտենք, թե ինչքան կարևոր է անվտանգ երթևեկությունը. տարիներ շարունակ մենք բարձրացրել ենք մեքենայով ապահով երթևեկելու կարևորությունը: Հարմարավետ և բազմակի պաշտպանության համակարգերի հարցը. Երեխա տեղափոխել մեքենայով նշանակում է նաև հոգ տանել նրամասին:

Դժբախտաբար երեխայի երթևեկության պաշտպանիչ միջոցները, ինչպիսիք են նստատեղերը, զամբյուղները և ադապտորները միակ հնարավոր պաշտպանությունն են վնասվածքներից խուսափելու և մահացության դեպքերը նվազեցնելու համար:

Միայն սրանից ելնելով ենք մենք ձգտում արտադրել առավելագույն անվտանգ և բարձրորակ մոդելներ:

Ահա մի քանի եղանակ անվտանգ երթևեկելու համար:

Ուղեցույց մայրիկների համար

  1. Միշտ օգտագործեք սերտիֆիկացված քարսիթեր՝ ըստ Ձեր երեխայի տվյալների:
  2. Տեղադրեք նստատեղը միայն ըստ գրքույկում նշված ձևի:
  3. Նախքան նստատեղի տեղադրելը ստուգեք, թե որ նստատեղին կարելի է քարսիթը տեղադրել (դիմացի, հետևի կողային կամ հետևի մեջտեղի նստատեղին): Երբեք մի տեղադրեք նստատեղը չսահմանված տեղում:
  4. Մինչև երեխային նստատեղի մեջ նստեցնելը համոզվեք վերջինիս ճիշտ ամրացված լինելու մեջ:
  5. Միշտ ամրակապեք նստատեղի ամրագոտին, նույնիսկ ամենակարճ ճանապարհի համար:
  6. Միշտ հետևեք ճիշտ ամրակապման օրինակին, անգամ ամենակարճ ճանապարհի համար:
  7. Եթե հնարավոր է, միշտ ամրացրեք նստատեղը մեքենայի հետևի նստատեղին փոքրիկի առավելագույն անվտանգության համար:
  8. Երբեք մի ամրակակապեք քարսիթը դիմացի նստատեղին, քանի դեռ անվտանգության բարձիկը միացված է: Ամրացնելուց առաջ անջատեք այն:
  9. Հիշեք․ Մեքենայով երթևեկելիս երեխային գրկում պահելը չափազանց Ռիսկային է։

  10. Եթե փոքրիկը քմահաճություններ է անում երկարաժամկետ երթևեկության ժամանակ, ավելի լավ է կանգնեք, հանգստացնեք նրան ձեր գրկում կամ թողնեք մի փոքր քայլի:

  11. մանկական նստատեղը պետք է փոխարինվի անգամ ամենափոքր վթարից հետո, քանի որ նստատեղի ներքին մասերը կարող են վնասված լինել և այլևս չապահովել անհրաժեշտ անվտանգություն:

Հարց մասնագետին

  1. Որտե՞ղ է քարսիթի համար ամենաանվտանգ տեղը մեքենայում։

    Պայմանով, որ քարսիթը տեղադրված է ճիշտ, և երեխան նույնպես ճիշտ է ամրակապված՝ ըստ ցուցումների, ամենաանվտանգ տեղը հետևի նստարանի մեջտեղի նստատեղն է, որտեղ քարսիթը ապահովված է դիմային և կողային ազդեցությունից։

  2. Ի՞նչ վտանգ է սպառնում երեխային մեքենայի մեջ:
    Կարևոր է հիշել, որ փոքրիկի մարմնի կառուցվածքը, դեռ ամբողջովին չզարգացած, շատ փխրուն է համեմատած մեծահասակի կամ դեռահասի հետ: Այդ իսկ պատճառով նա ավելի հակված է վնասվածքների: Երեխայի երթևեկելն առանց քարսիթի կամ ոչ սերտիֆիկացված քարսիթով, կամ անհամապատասխան քաշային/տարիքային նստատեղով, կամ ոչ ճիշտ ամրացված նստատեղով լուրջ վտանգներով է սպառնում: (Մեծ ազդեցության ներգործում դիմապակուց, դիմացի նստատեղերից՝ անգամ չնչին փոքր վթարից կամ կտրուկ արգելակելուց:
  3. Հնարավո՞ր է արդյոք հաշվարկել վտանգը վթարի ժամանակ:
    Երբ վթար է տեղի ունենում, մեծ դեր է խաղում արտաքին ահռելի ներգործությունը, քանի որ ուղևորների կինետիկ էներգիան կախված է իրենց մարմնի քաշից, այն բազմապատկվում է արագության քառակուսիով: Միայն պատկերացրեք. 40կմ/ժ արագության դեպքում, երբ երեխայի քաշը 16կգ է, հարվածի ուժը հավասարվում է 1000կգ-ի, եթե նա ամրակապված չլինի: Ազդեցությունը 50կմ/ժ-ի դեպքում կարելի է համեմատել -րդ հարկից ընկնելու հետ:
  4. Արդյո՞ք կա օրենք, ըստ որի սահմանվում է երեխայի երթևեկության կանոնները:
    Իտալիայում, Մայրուղիների կոդը (Art. 172) սահմանում է, թե ինչպես պետք է երթևեկեն մինչև 12տ. և 1.50մ հասակ ունենալու դեպքում, ամրակապված հատուկ նստատեղով, որ ունի հատուկ չափանիշների համապատասխանություն: Եվրոպական օրենքը (ECE R44/04) և R129. Ինչպե՞ս պետք է երեխան երթևեկի մեքենայով:

Ապահով երթևեկության կարևորությունը

Ահա այն բոլոր թեստերը, որոնք անցել են մեր նստատեղերը Եվրոպական լավագույն լաբորատորիաները՝ վստահության հավաստագիր ստանալու համար

Քարսիթերի խորհրդատվություն

Ի՞նչ տեսակի ISOFIX է համապատասխանում իմ մեքենային

Նոր քարսիթ գնելիս անհրաժեշտ է ստուգել, արդյոք այն համապատասխանում է Ձեր մեքենային։ Փաստացի Իզոֆիքս ամրակների 3 տարբերակ գոյություն ունի․

  •          Ըստ հատուկ մոդելի՝ երբ Իզոֆիքս համակարգը նախագծվում է հստակ մեքենայի Մակնիշ/Մոդելի կամ նմանատիպ մոդելների համար՝ նույն մակնիշի միայն
  •          Կիսա-ունիվերսալ․ համապատասխանում է միայն հստակ մոդելների համար միայն
  •          Ունիվերսալ․ Համապատասխանում է շրջանառվող մեքենաների ճնշող մեծամասնության հետ, որոնք ունեն ունիվերսալ Իզոֆիքս համակարգ

Վերջապես, Իզոֆիքս համակարգը կարող է համալրվել դիմային ոտիկով կամ մեջքից՝ խարսխային ամրակով։

Որտե՞ղ ամրացնել վերին խարսխիկը

Վերին խարսխային ամրակի կցման կետը տարբեր է՝ կախված մեքենայի տեսակից: Ստուգեք մեքենայի տեխնիկական գրքույքը ճշտելու համար, թե որտեղ է այն՝ ենթագլխի հատվածում, նստատեղի մեջքին թե բեռնախցիկային հատակին:

Խորհրդատվություն մինչև գնելը

Նախքան քարսիթ գնելը համոզվեք, որ.

  • նստատեղը հարմար է Ձեր փոքրիկի համար
  • Փոքրիկի արտաքին տվյալները հաշվի են առնվել, եթե կարիքը կա, նստեցրեք երեխային նստատեղի մեջ
  • Նստատեղն ունի անվտանգության Եվրոպական հավաստագիր
  • Նստատեղն ամրանում է Ձեր մեքենայում
  • Երեխան հարմարավետ ու հեշտությամբ տեղավորվում է նստատեղի մեջ

Ճիշտ հավաքելու և խնամելու մասին

  • Մաքրել պլաստիկ մասերը պարբերաբար խոնավ շորով: Չօգտագործել ացետոն կամ ացետոնային հիմք պարունակող նյութեր:
  • Ժամանակ առ ժամանակ մաքրել ֆունկցիոնալ՝ շարժական մասերը խոնավ կտորով, յուղել սիլիկոնային սպրեյով:
  • Պահպանել ապրանքը չոր վայրում: Չթողնել ապրանքը մթնոլորտային ազդեցության տակ. ջուր, անձրև, ձյուն, խոնավություն կամ արևի ուղիղ ճառագայթներ:
  • Չթողնել մոդելները կրակին կամ այլ ջերմության աղբյուրներին մոտ (բուխարի, էլեկտրական կամ գազով ջեռոցներ)՝ հրդեհից խուսափելու համար:
  • Եթե երկաթե մասերը խոնավանան, չորացնել փափուկ կտորով՝ կոռոզիայից խուսափելու համար:
  • Պարբերաբար ստուգել ծալվելու և ըստ բարձրության կարգավորվող մեխանիզմների ճշգրիտ աշխատանքը, համոզվել, որ չկան շատ մաշված կամ վնասված մասեր (օր.՝ կորած պտուտակներ):
  • Անմիջապես փոխարինել վնասված մասերը:
  • Օգտագործել միայն գործարանային պահեստամասեր՝ ձեռք բերված արտադրողից կամ պաշտոնական ներկայացուցիչից:
reset-search

Non ci sono risultati

Կատեգորիաներ

Տեսականի

Cam | Il Mondo del Bambino

Պտտեք էկրանը, որպեսզի հասանելի լինի ամբողջական կայքը